Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործարքն այնուամենայնիվ տեղի է ունեցել

Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործարքն այնուամենայնիվ տեղի է ունեցել
21.06.2024 | 21:53

2020 թվականին ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հեղափոխությունից (բեմականացումից) հետո հանդիպում է ունեցել Միքայել Մինասյանի հետ։

Սերժի լրագրողներից մեկի արհեստավարժ, զարմացած ՝

«ինչի՞ համար»-ը պիտի մնար անպատասխան։

Հետո Միքայել Մինասյանը պիտի հայտարարեր, որ Վանեցյանը կատարել է տուրհանդակի դեր ու Նիկոլի հրահանգով իրենից պահանջել է գումար և լռություն, ինչն ինքը մերժել է։

Միքայելը հիմա լուռ է, միջազգային հետախուզումն իր վրայից հանված է, եղբայրն էլ աշխատում է արդարադատության նախարար։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործարքն այնուամենայնիվ տեղի է ունեցել։

Նաև հետաքրքիր կլիներ իմանալ` Արմեն Աբազյանից, Էդուարդ Մարտիրոսյանից, Արգիշտի Քյարամյանից, Միքայել Համբարձումյանից, թե՞ իրենք իրենց պաշտոնավարման ընթացքում ևս հանդես են եկել որպես սուրհանդակներ ու քրեական գործերի կարճման կամ չհարուցման դիմաց, ՀՀ 16 - րդ վարչապետի հրահանգով գումարներ են պահանջել երկիրը թալանած օլիգարխիայի ներկայացուցիչներից,

թե՞ դրսևորել են սկզբունքայնություն ու խախտել են ավանդույթը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ